Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան տարեթվեր

Մայիսի 9-ը Հաղթանակի օրն է

Մայիսի 9-ը Հաղթանակի օրն է

Պատերազմը միշտ անսպասելի է սկսվում, թեև մեկ սերունդ հետո պատմաբանների համար այն անխուսափելի է թվում: 1941թ. սկսեց ամենասարսափելի, ամենամոտիկ, ամենաթանկ Հայրենական Մեծ պատերազմը: Ասում են, առանց մեծ կորուստերի նացիստներին հնարավոր չէր կանգնեցնել…


Մայիսի 9-ը, ֆաշիստական Գերմանիայի դեմ պատերազմում Հաղթանակի օրը, Ռուսաստանի, նախկին խորհրդային և Եվրոպական շատ երկրների ամենակարևոր, հուզիչ և փառահեղ տոներից է:


1945թ. Բեռլինյան օպերացիայում, որը Հայրենական Մեծ պատերազմի վերջաբան դարձավ, ավելի քան 2,5 միլիոն զինվորներ և սպաներ, 6250 տանկեր և ինքնագնաց հրանոթներ, 7500 ինքնաթիռներ էին ներգրավված: Կորուստները հսկայական էին. պաշտոնական տվյալներով մեկ օրվա ընթացքում Կարմիր բանակը 15 հազարից ավելի զինվորներ և սպաներ է կորցրել: Բեռլինյան գործողությունների ժամանակ խորհրդային զորքերը 352 հազար մարդ կորցրեցին:


Օպերացիայի ընթացքում քաղաքում լայնորեն գործածվում էին տանկեր: Նման պայմաններում տանկերը չէին կարող կիրառել լայն քայլ, որի հետևանքով դարձան նացիստների համար հարմար թիրային հակատանկային միջոցներ: Սա էլ հանգեցրեց մեծ կորուստների՝ Կարմիր բանակը երկշաբաթյա պայքարում կորցրեց Բեռլինյան գործողություններին մասնակցող տանկերի և ինքնագնաց հրետանիների սարքավորումների (ինքնագնա) մեկ երրորդը, որը կազմում էր 1997 միավոր: Կորցրել են 2108 զենք և ականանետ և 917 մարտական ինքնաթիռ: Գործողությունների արդյունքում խորհրդային զորքերն ամբողջովին տապալեցին թշնամու 70 հրաձգային, 12 տանկային և 11 մոտոհրաձգային ստորաբաժանումներ, գերի վերցրին մոտ 480 հազար մարդ:


1945թ. մայիսի 9-ին Ֆրունզե անունով Կենտրոնական օդանավակայանում վայրէջք կատարեց «Լի-2» ինքնաթիռը Ա.Լ Սեմենկովի անձնակազմով, որը Մոսկվա էր բերել ֆաշիստական Գերմանիայի հանձնվելու մասին ակտը: Հունիսի 24-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի ունեցավ Հաղթանակի զորահանդեսը: Շքերթը ղեկավարում էր մարշալ Կոնստանտին Ռոկոսսովսկին, ընդունում՝ մարշալ Գեորգի Ժուկովը:


Շքերթին հանդիսավոր երթով անցան համախմբված գնդերը՝ Կարելյան, Լենինգրադյան, Բալթյան 1-ին, Բելառուսյան 3-րդ, 2-րդ և 1-ին, Ուկրաինական 1-ին, 4-րդ, 2-րդ և 3-րդ, Ռազմածովային նավատորմի ազատ գունդը: Բելառուսի ճակատի 1-ին գնդի կազմում հատուկ շարասյունով անցան Լեհական զորքերի ներկայացուցիչները: Համակցված գնդերի ճակատների առջևով քայլում էին ճակատների և բանակների հրամանատարները: Շքերթն ավարտվեց  200 դրոշակակիրների քայլքով:


Ֆաշիստական Գերմանիայի դեմ Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության հաղթանակի օրը եղել և մնում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՊՀ երկրների համար ամենահարգալից տոներից մեկը: Վերջին տարիների փառավոր ավանդույթով կամավորների օգնությամբ ամենուրեք գևորգյան ժապավեններ են տարածվում, որոնք ո՛չ միայն վետերանները, այլ նաև երիտասարդներն են կապում ու կրում որպես Մեծ հաղթանակի սերունդների և հիշողությունների կապի խորհրդանիշ:


Այդ օրը տեղի են ունենում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձաններին ծաղիկներ և ծաղկեպսակներ դնելու արարողությունները, անց են կացվում պատերազմի վետերաններին և թիկունքի ճակատի աշխատողներին նվիրված միջոցառումներ, կազմակերպվում են տոնական համերգներ, ուսումնական հաստատություններում քաջության դասեր, ռազմական վերակազմակերպումներ և այլն:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. bizhijidi.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ